Բաքուն կրկին հայտարարել է, թե Հայաստանին կոչ են անում «ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել» ականների մասին
Արտաքին Քաղաքական
Բաքուն կրկին հայտարարում է, թե հայկական կողմին կոչ են անում «ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել» ականների մասին, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ X սոցիալական ցանցում հրապարակման մեջ:
Նշվում են, թե Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել ազգային և միջազգային մակարդակներում՝ ապահովելու համար, իբր, ականների զոհերի իրավունքների հետ կապված միջազգային պարտավորությունների կատարումը:
