ԲՏԱ նախարարը պաշտպանական հարցեր է քննարկել Ֆրանսիայի ԶՈՒ սպառազինությունների տնօրինության հետ
Արտաքին Քաղաքական
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել եմ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ Այս մասին գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր և այլ թեմաներ»,- նշել է նա։
