Հրդեհ է բռնկվել Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթում
Աշխարհ
«Նովոստի Ղազախստան» լրատվականը՝ հղում անելով Աստանայի արտակարգ իրավիճակների վարչությանը, հաղորդում է, որ այսօր հրդեհ է բռնկվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող «Հազրաթ Սուլթան» մզկիթում։
«Այրվում է մզկիթը, մեր ուժերն ու ռեսուրսները ժամանել են հրդեհի վայր եւ սկսել են հրդեհաշիջման աշխատանքները», - հայտնել է Աստանայի արտակարգ իրավիճակների վարչության մամլո պատասխանտուն։
Այս պահին որեւէ տեղեկություն չի հայտնվում զոհերի և տուժածների մասին։
Մզկիթը շահագործման է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, որը նվիրվել է Ղազախստանի անկախության 20 ամյակին։ Այդ մզկիթը համարվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ