Ռազմական փորձագետը պարզել է՝ ինչ ճանապարհով է ԵՄ-ն Կիևին սպառազինություն մատակարարում
Վերլուծական
Եվրամիության երկրները շարունակում են Կիևին զենք և զինամթերք մատակարարել Անդրկարպատյան մարզի Մուկաչև քաղաքով: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վիտալի Կիսելյովը, գրում Է Lenta-ն։
Նրա խոսքով՝ երկիր շատ սպառազինություն է ներկրվում։ Կիսելյովը հավելել է, որ կայանի մատույցները հսկում են Ուկրաինայի Ազգային գվարդիայի և տարածքային պաշտպանության ստորաբաժանումները:
Մասնագետի տվյալներով՝ «ուղևորատար վագոնները տեղափոխում են զինվորականների մեծ խմբեր, հավանաբար, դրանք Ուկրաինայի Զինված ուժերի մարտիկներ են, որոնք վերապատրաստվել են ԵՄ-ում»:
