Ռուսաստանցիներին հայտնել են՝ որ դեպքում բարձր կենսաթոշակ կստանան
Ռուսաստան
Բարձր կենսաթոշակ ստանալու համար պետք է շատ աշխատել և բարձր աշխատավարձ ունենալ։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի անդամ Սվետլանա Բեսարաբը։
Նա նշել է, որ պետք է աշխատել տնտեսության իրական հատվածում կամ պետական ծառայության մեջ։
«Անհրաժեշտ է աշխատել մաքուր ձևով՝ առանց որևէ ոչ պաշտոնական սխեմաների և առանց ծրարներով աշխատավարձերի», - ասել է Բեսարաբը:
