Զախարովան Բերբոկին «ռևանշիստ և նեոնացիստ» է անվանել
Ռուսաստան
Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներից ռուսների և բելառուսների հնարավոր «արտաքսումը» ոչ այլ ինչ է, քան Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոկի «կամքի հաղթանակ»: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գերմանիայի ԱԳՆ-ն ռևանշիստ և նեոնացիստ Աննալենա Բերբոկի գլխավորությամբ խորհուրդ է տվել Ռուսաստանի և Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներին չհրավիրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառումներին», - ընդգծել է նա:
Դիվանագետը նշել է, որ «եթե Գերմանիայում իսկապես վռնդեն ռուսներին և բելառուսներին՝ նախկին խորհրդային քաղաքացիներին, Հաղթանակի միջոցառումներից, ապա այլ կերպ, քան նացիզմի վերածնունդ, դա չի կարելի անվանել»։
