Հայտնի են դարձել Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ–ի իրական նպատակները
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինան Չինաստանին, այլ ոչ թե Ռուսաստանին դիմակայելու համար։ Ռուսական «Strategic Culture Foundation» կենտրոնի վերլուծաբանները խոսել են Ուկրաինայում ԱՄՆ իրական նպատակների մասին։
Նշվել է, որ ՉԺՀ-ի զսպումը Վաշինգտոնի ամենամեծ և երկարաժամկետ մարտահրավերն է: Միևնույն ժամանակ, Մոսկվայի հետ դիմակայությունը հետին պլան է մղվել։
«Կառավարելով Ուկրաինան ընտրովի օգնության, այլ ոչ թե ուղղակի երաշխիքների միջոցով՝ Վաշինգտոնը հսկողության տակ է պահում Ռուսաստանին՝ առանց իրեն անհարկի ռիսկի ենթարկելու: Սա թույլ է տալիս Միացյալ Նահանգներին պահպանել ռեսուրսներն ու ճկունությունը Հնդ–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, որտեղ իր գլոբալ գերակայության դեմ ավելի անմիջական մարտահրավերների է բախվում», - ասել են փորձագետները:
