Պատրիարք Կիրիլը Սիմոնյանին պարգևատրել է արքայադուստր Օլգայի շքանշանով
Համաշխարհային Մամուլ
Պատրիարք Կիրիլը յուրօրինակ կերպով է շնորհավորել լրագրող Մարգարիտա Սիմոնյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա RT հեռուստաալիքի գլխավոր խմբագրին պարգևատրել է արքայադուստր Օլգայի III աստիճանի շքանշանով։
«Հաշվի առնելով ձեր ներդրումը մարդկանց կյանքում հոգևոր և բարոյական արժեքների հաստատման գործում, ինչպես նաև նշվող օրվա կապակցությամբ՝ արդար եմ համարում ձեզ պատվել առաքյալներին հավասար արքայադուստր Օլգայի շքանշանով (III աստիճան)»,- ասվում է պատրիարք Կիրիլի ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ Մարգարիտա Սիմոնյանի աշխատանքը բարձրագույն պրոֆեսիոնալիզմի օրինակ է։ Նրա կարծիքով՝ Սիմոնյանը օբյեկտիվորեն է լուսաբանում երկրի կարեւորագույն իրադարձությունները եւ նպաստում միջազգային երկխոսության զարգացմանը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ