Սոցիոլոգը նշել Է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման ժամկետները
Ռուսաստան
Սոցիոլոգ Ալեքսեյ Ֆիրսովը Ura.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման համար կպահանջվի առնվազն 10 տարի:
Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում կան քաղաքացիական պատերազմի առանձնահատկություններ՝ մշակութային և լեզվական մտերմության պատճառով:
«Որպեսզի բացասական փորձը վերանա, առնվազն երկու սերունդ պետք է փոխվի։ Հաջորդ սերունդները, որոնք ընդհանրապես ռազմական գործողություններ չեն տեսել, արդեն ավելի ռացիոնալ եւ չեզոք կմոտենան այդ պատմությանը», - նշել է Ֆիրսովը։
