ԱՄՆ-ը կարող է Կիևին վերջնագիր ներկայացնել․ Telegraph
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ը կարող է Կիևին վերջնագիր ներկայացնել՝ նախատեսելով կա՛մ խաղաղություն Ռուսաստանի պայմաններով, կա՛մ ամերիկացիների կողմից հետախուզական և նյութատեխնիկական աջակցությունից լիակատար զրկում, գրում է բրիտանական The Telegraph թերթը։
«Ամենայն հավանականությամբ, Ուկրաինան կկանգնի վերջնագրի առաջ՝ կա՛մ ստորագրել Թրամփի միջնորդությամբ և Պուտինի թելադրած խաղաղության համաձայնագիրը, կա՛մ ընդմիշտ կորցնել ԱՄՆ-ի հետախուզական և նյութատեխնիկական աջակցությունը»,- ասվում է հրատարակության մեջ:
Telegraph-ը նշում է, որ Թրամփն ԱՄՆ-ում դաշնակիցներ ունի այս հարցում, որոնք նույնպես արդարացի են համարում Ռուսաստանի պահանջը՝ ճանաչելու իր նոր տարածքները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ