Ղազախստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Աշխարհ
Այսօր Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Երկրի քաղաքացիներն այսօր ընտրում են պառլամենտի ստորին պալատի անդմաների և տարածքային և տեղական մարմինների ներկայացուցիչներին։
Ընտրական տեղամասերը բացվել են այսօր առավոտյան` ժամը 7։00–ին։
Արտահերթ ընտրություններն անցկացվում են անցյալ տարվա դեկտեմբերին Ժանաոզեն քաղաքում նավթային ընկերությունների աշխատողների կողմից անցկացված բողոքի ցույցերի ֆոնին, որի հետևանքով զոհվեցին շուրջ 16 մարդ։
Ըստ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության՝ ընտրություններին հավատարմագրված են 819 միջազգային դիտորդներ, որոնք ներկայացնում են միջազգային կազմակերպություններ (ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ), ինչպես նաև 29 օտաերկրյա երկրներ։
Երեկոյան՝ ժամը 8։00–ին, կփակվեն բոլոր ընտրատեղամասերը և արդեն ուշ երեկոյան կհայտարարվեն ընտրությունների նախնական արդյունքերը, իսկ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն արդեն վաղն առավոտյան։
Ըստ Ղազախստանի սահմանադրության՝ ընտրությունները կայացած են համարվում անկախ ընտրությունների մասնակցության տոկոսից և քվեարկության արդյունքներից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ