Ուկրաինացի գերին խոսել է Ուկրաինայի ԶՈւ-ում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստան
Ուկրաինայի զորքերում իրավիճակը կարելի է բնութագրել որպես «բարդակ, անհեթեթություն, թալան», ասել է Ուկրաինայի զինված ուժերի գերևարված զինծառայող Ռուսլան Մելեշչենկոն։ Այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Ria Novosti-ն։
«Ոչ հանձնաժողով, ոչ ուսումնական պատրաստություն՝ ոչինչ չկա։ Այդ ամենը կարելի է բնութագրել որպես բարդակ, անհեթեթություն, թալան», - ասել է Մելեշչենկոն։ Նա նաև խոսել է այն մասին՝ ինչպես է մոբիլիզացվել: Գերու խոսքով՝ «ծանուցագիրը բերել են աշխատավայր։ Զինկոմիսարիատում բժշկական հանձնաժողովը կազմակերպվել էր ձևականորեն՝ մեկ բժիշկ ստորագրում էր երկուսի փոխարեն»։
Մելեշչենկոն նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը վատ է պլանավորում մարտական գործողություններ, ինչի պատճառով ուկրաինացի զինծառայողների շրջանում մեծ թվով վիրավորներ կան, ինչպես նաև գերիներ: Ուկրաինական զորքերում կադրերի պակասը նա անվանել է «աղետալի»։
