Պետդումայում մտադիր են 10 անգամ բարձրացնել հայհոյանքի համար տուգանքը
Ռուսաստան
Պետդուման քննարկում է նոր նախաձեռնություն, որը կնպաստի պետական գանձարանի եկամուտների ավելացմանը և ռուսաց լեզվի պաշտպանությանը: Առաջարկվում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ հասարակական վայրերում և առցանց հայհոյանքներ օգտագործելու համար տուգանքները 1 հազարից մինչև 10 հազար ռուբլի բարձրացնելու համար, գրում է Комсомольская правда-ն։
Այժմ, Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1-րդ հոդվածի համաձայն, հասարակական վայրում անպարկեշտ արտահայտությունը դասվում է՝ որպես մանր խուլիգանություն: Նման գործողությունների համար կարելի է տուգանվել 500 ռուբլիից մինչև 1 հազար ռուբլի կամ ուղարկվել հատուկ կալանավայր՝ մինչև 15 օր ժամկետով:
