Ապրիլի 26-ին տեղի կունենա Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը
Գիտություն և Մշակույթ
Իր բազմաթիվ մշակութային ծրագրերով և պարի հանրապետական ու միջազգային փառատոներով հայտնի դարձած «Կամուրջ» մշակութային կենտրոնը ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի երկար սպասված, աննախադեպ «Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը։
Այն լինելու է իսկական տոն պարասերների համար, որտեղ կհյուրընկալվեն հայտնի պարային անսամբլներ և երգչախմբեր Գերմանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից ու Հունաստանից՝ հիացնելով բոլորին իրենց բացառիկ ու յուրօրինակ մշակութային ծրագրերով:
Տոմսերը ձեռք բերելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։

