Մագնիսական փոթորիկները ծածկելու են երկիրը
Գիտություն և Մշակույթ
Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկները կծածկեն երկիրը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի արևային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայում, հաղորդում է Aif.ru-ն։
Սպասվում են երկրի գեոմագնիսական դաշտի անկայունություններ և մագնիսական փոթորիկներ։ Ապրիլի 10-11-ը երկիրը կհայտնվի հերթական մագնիսական ազդեցության գոտում։
Արեգակնային աստղագիտության լաբորատորիայում նշել են, որ գեոմագնիսական իրադրության վատթարացման հիմնական տեսանելի պատճառը համարվում է արեգակնային քամու մեջ մագնիսական դաշտի ուժեղ բացասական բաղադրիչի գերակշռությունը:
