NASA-ն հայտնել է՝ կկարողանա՞ արդյոք մինչև տասնամյակի վերջ առաքելություն ուղարկել Մարս
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) չի կարողանա առաջիկա հինգ տարվա ընթացքում առաքելություն կազմակերպել դեպի Մարս, որի անդամները կկարողանան գոյատևել: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով NASA-ի տնօրենի պաշտոնակատար Ջանեթ Պետրոյի հայտարարությունը։
Նա նշել է, որ նման առաքելությունը կապված է մեծ թվով վտանգների հետ։ Այնուամենայնիվ, ազգային իշխանությունները չափազանց քիչ տեղեկություններ ունեն դրանցից շատերի մասին:
«Անկախ նրանից, թե ում հետ եմ խոսում, ոչ ոք չի կարծում, որ մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը դեպի Մարս թռիչքը նույնիսկ հնարավոր է կամ իրագործելի», - ընդգծել է Պետրոն:
