Թուրքիայում նշել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար իրենց պայմանները
Արտաքին Քաղաքական
Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ, ասել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը։
Նա ընդգծել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ստորագրի խաղաղության պայմանագիրը։
