Պեսկովը հայտարարել է՝ ով է ներկայացնելու Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք հանդիպմանը
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ստամբուլում ԱՄՆ պատվիրակության հետ առաջիկա հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնի իր արտաքին գործերի նախարարությունը։
«Մեր կողմից դա կլինի արտաքին գործերի նախարարության միջոցով։ Հետևաբար, ակնկալեք տեղեկատվություն արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներից», - ասել է Պեսկովը։
