Ռուսաստանը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը
Ռուսաստան
Պետդուման լիագումար նիստում վավերացրել է Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ուղիղ հեռարձակումն իրականացվել է DumaTV կայքում։
Հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի նախագահները Կրեմլում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը ներառում է պաշտպանությունը, հակաահաբեկչությունը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները:
Փաստաթղթով նախատեսվում է Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը նոր մակարդակի հասցնել՝ ապահովելով նրանց ռազմավարական գործընկերների կարգավիճակը։ Այն նաև իրավական հիմք է ստեղծում հետագա երկարաժամկետ համագործակցության համար։
