Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի և Կիպրոսի միջև ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:
