Յոթ ոստիկան է զոհվել Իրաքում ոստիկանական շենքը պայթեցնելու հետևանքով
Մերձավոր Արևելք
Ինչպես հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը՝ յոթ ոստիկան զոհվել և 19 վիրավորվել են այսօր իրաքի արևելյան շրջանում գտնվող Ռամադա քաղաքի ոստիկանական շենքում իրականացված պայթյունների հետևանքով։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչները լրատվական գործակալությանը հայտնել են, որ ոստիկանության շենքում հայտնաբերվել են շենքը պայթեցնող վեց մահապարտ ահաբեկիչների մարմինները։
Կիրակի օրը մի շարք պայթյուններ են իրականացվել Ռամադա քաղաքում։ Պայթեցվել են մեքենաներ։ Ահաբեկիչների թիրախներն են եղել քաղաքի կենտրոնում գտնվող մզկիթը և ոստիականական շենքը։ Ընդհանուր հաշվով վեց պայթյուներ են իրականացվել։
Հիշեցնենք, որ կիրակի օրը մահապարտ ահաբեկիչները գոտկատեղերին կապված պայթուցիկ սարքերով ներխուժել են ոստիկանական շենք և պայթեցրել են իրենց։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)