Եվրոպան ցանկանում է վերանայել հարաբերությունները Չինաստանի հետ․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել Եվրամիությանը վերանայել հարաբերությունները Չինաստանի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերից հետո: Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Առևտրային պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում: Առևտրային պատերազմում ոչ ոք չի հաղթում: Բոլոր երկրները պարտվում են, հատկապես աշխատավորներն ու միջին խավը», - ասել է նա:
Իսպանիայի վարչապետը կարծում է, որ Վաշինգտոնի գործողությունները պետք է ստիպեն Եվրոպային վերանայել իր մոտեցումը նոր գործընկերներ գտնելու հարցում։ Քաղաքական գործիչը կոչ է արել հարմարվել նոր իրականությանը, այդ թվում՝ վերանայել դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ։
