Ադրբեջանը ԱՄՆ-ին կփոխանցի USAID-ի անօրինական գործունեության մասին փաստերը
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է Դոնալդ Թրամփի վարչակազմին փոխանցել հանրապետության տարածքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) անօրինական գործունեության մասին փաստերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր գլխավոր դատախազությունը ներկայումս հետաքննում է USAID-ի անօրինական գործունեությունը, և ես տեղեկացվել եմ նախաքննության մասին: Հենց որ «թղթապանակը» պատրաստ լինի, մենք այն կներկայացնենք նախագահ Թրամփի վարչակազմին», - ասել է Ալիևը։
Մինչ այս Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է ԱՄՆ-ին հանրապետության տարածքում USAID-ի գործունեության դադարեցման մասին։
