Կրեմլը անդրադարձել է Ֆրանսիայում ՌԴ ԱԳՆ աշխատակցի ձերբակալությանը
Ռուսաստան
Մոսկվան դատապարտում է Փարիզի օդանավակայանում ՌԴ ԱԳՆ աշխատակցուհու ձերբակալությունը, դրանք անթույլատրելի գործողություններ են դիվանագետների նկատմամբ ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխացում է EADaily-ն։
«Դրանք բացարձակապես անթույլատրելի գործողություններ են, դրանք հակասում են Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության բոլոր պարտավորություններին։ Իհարկե, Ֆրանսիայի նման գործողությունները Մենք դատապարտում ենք և անթույլատրելի ենք համարում մեր ներկայացուցիչների, դիվանագետների նկատմամբ։ Իհարկե, դա էլ ավելի է խորացնում առանց այդ էլ ֆրանսիական իշխանությունների կողմից խարխլած մեր երկկողմ հարաբերությունները», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը։
