Շոյգուն Օմանի ներկայացուցչի հետ քննարկել Է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Օմանի սուլթանական գրասենյակի ղեկավար Սուլթան Ան Նաամանիի հետ, որոնց ընթացքում արծարծվել է մերձավորարևելյան հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Տեղի է ունեցել կարծիքների վստահելի փոխանակում մերձավորարեւելյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ», - հայտնել են Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունում։
Նշվում է նաև, որ «Ան Նաամանին հաստատել է Օմանի մասնակցությունը մայիսի 27-29-ը Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը, որը տեղի կունենա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո»:
