Ռուսական արբանյակն ընկել է Խաղաղ օվկիանոսը
Աշխարհ
Ռուսական միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» տիեզերական կայանը, որի շարժիչները խափանվել էին, հունվարի 15-ին ընկել է Երկրի վրա։ Կայանի այն բեկորները, որոնք չէին այրվել մթնոլորտում, ընկել են ոչ թե Ատլանտյան օվկիանոսը, ինչպես ենթադրվում էր, այլ Խաղաղ օվկիանոսը։
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ՝ տիեզերակայանի բեկորներն ընկել են Երևանի ժամանակով 21.45 րոպեին, Խաղաղ օվկիանոսում գտնվող Վելինգթոն կղզուց մոտ 1250 կմ արևմուտք։ Կայանի ընկնելու պահը ևս չի համապատասխանել նախնական հաշվարկներին, ըստ որոնց դա պետք է տեղի ունենար 22.08 րոպեին։
Հիշեցնենք, որ 13,5 տոննա կշռող «Ֆոբոս-Գրունտը» Տիեզերք էր ուղարկվել 2011 թ. նոյեմբերի 9-ին` Մարսի Ֆոբոս արբանյակի վրա ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ Կայանը պետք է հետազոտեր արբանյակի ընդերքն ու այնտեղից նմուշներ բերեր Երկիր։ Արբանյակի վերադարձը նախատեսված էր 2,5 տարի անց, սակայն «Ֆոբոս-Գրունտի» շաարժիչները խափանվեցին մեկնարկից ընդամենը երկու ժամ անց։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ