Ռուսական բանակը առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով․ CNN
Համաշխարհային Մամուլ
Պատերազմական գոտում ռուսական բանակը հարձակողական գործողություն է իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ուկրաինացի սպաների և Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրությունները։
Նշվում է, որ ռուսական զորքերը վերջին 10 օրվա ընթացքում ակտիվացել են Պոկրովսկի շրջանում։ Նրանք ամրապնդում են իրենց դիրքերը և տեխնիկա են տեղափոխում ապագա հարձակումների համար։
Ռուսաստանի զինված ուժերի հիմնական ջանքերը կարող են ուղղված լինել ոչ թե հենց Պոկրովսկին, քանի որ քաղաքը լավ ամրացված է, այլ մոտակա բնակավայրերին, օրինակ՝ Նովոպավլովկային։
Պարբերականը, վկայակոչելով Դնեպրոպետրովսկի շրջանի ներկայացուցիչներին, հաղորդում է, որ Նովոպավլովկայի տեղի բնակիչները սկսել են տարհանվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ