Իսրայելը «հսկայական տարածքներ» է գրավել Գազայի հատվածում. Bild
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով՝ բանակը գրավել է Գազայի հատվածի հսկայական տարածքներ և դրանք վերածում է բուֆերային գոտիների։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
«Հսկայական տարածքներ են գրավվում և ավելացվում Իսրայելի անվտանգության գոտիներին՝ Գազայի հատվածը դարձնելով ավելի փոքր և մեկուսացված: Բնակչությունն արդեն տարհանվում է մարտական գոտիներից: Սա պատերազմին վերջ տալու միակ միջոցն է», - ասել է Կացը Պաղեստինի հարավում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների միջև Մորագ միջանցք կատարած այցի ժամանակ:
Կացն ընդգծել է, որ զինվորականները «կանցնեն ավելի ինտենսիվ մարտերի ամբողջ Գազայի հատվածում, քանի դեռ պատանդները ազատ չեն արձակվել, իսկ ՀԱՄԱՍ-ը չի պարտվել»:
Պարբերականի հաղորդմամբ՝ Իսրայելն աշխատում է նաև Գազայի հատվածի բնակիչների «կամավոր վերաբնակեցման» վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացման ուղղությամբ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել