Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը լճացում է սպասվում․ Bloomberg
Վերլուծական
2025 թվականի արդյունքներով՝ Գերմանիայի տնտեսության աճի տեմպերը, որը եվրագոտում խոշորագույնն է, կկազմեն ընդամենը 0,1 տոկոս՝ առևտրային պատերազմների սրման պատճառով երկրի արտահանման ներուժի թուլացման ֆոնին։ Գերմանիայի ՀՆԱ-ի լճացման ռիսկի մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գերմանական ինստիտուտների կանխատեսումը։
«Աշխարհաքաղաքական լարվածությունը խորացնում է Գերմանիայում առանց այդ էլ լարված տնտեսական վիճակը», - ասել է վերլուծաբան Թորստեն Շմիդտը: Գերմանացի արտադրողների համար լրացուցիչ խնդիր, նրա խոսքով, կարող է դառնալ Չինաստանի կողմից մրցակցության ուժեղացումը։ ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերի կտրուկ բարձրացման ֆոնին ՉԺՀ-ի ընկերությունները կարող են զրկվել իրացման կարևորագույն շուկայից։
Արդյունքում Գերմանիան, ինչպես և ԵՄ մյուս երկրները, տեսանելի ապագայում կարող է բախվել չինական ապրանքների ներհոսքի հետ։ «Բացի այդ, Գերմանիայի տնտեսությունը ունի որակյալ աշխատուժի խիստ պակաս, ինչը նպաստում է արդյունաբերական արտադրության նվազմանը», - եզրափակել Է Շմիդտը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ