ՏԿԵ փոխնախարարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը
Հայաստան
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել համագործակցության խորացման հարցում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումենրը շարունակելու հարցում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ