Սիրիացին գնդակահարել է իր ռուս կնոջն Ասադին պաշտպանելու պատճառով
Ռուսաստան
Սիրիացի ընդդիմադիրը դեկտեմբերի 19-ին ատրճանակից կրակել է իր ռուս կնոջ ուղղությամբ, քանի որ վերջինս հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պաշտպանությամբ. հայտնում է Agence France-Presse-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել էր ընդդիմադիր գործարարի եղբայրը, 40-ամյա բիզնեսմենը Հալեպում հագուստի խանութներից մեկի տնօրենն է եղել: Նա գնդակահարել է իր կնոջը վեճի ժամանակ, երբ կինը, ի պատասխան ամուսնու՝ Ասադի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների, հանդես է եկել Ասադի ռեժիմի պաշտպանությամբ: Նրանք ամուսնացած են եղել 4 տարի:
Սպանությունից հետո տղամարդը դուրս է եկել փողոց և հայտնել հարևաններին, որ իր կինը դրդել է իրեն այդ քայլին գնալ՝ Ասադի նկատմամբ իր համակրանքը հայտնելով, և որ ինքն այլևս ի վիճակի չի եղել հանդուրժել նման պահվածքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ