Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. ՀՀ-ն ներկայացնում է փոխնախարար Սաֆարյանը
Արտաքին Քաղաքական
Ալմաթիում ընթանում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Միջոցառման մեկնարկից առաջ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն ձեռքսեղմումով ողջունել են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կկայանա Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով արտգործնախարարությունների ղեկավարների առանձին հանդիպում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ