Լավրովը գնահատել է Ուկրաինայի՝ 1991 թվականի իր սահմաններին վերադառնալու հնարավորությունը
Ռուսաստան
Ուկրաինայի վերադարձը 1991 թվականի սահմաններին անհնար է, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դա հասկանում է։ Այս մասին ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վերադարձ 1991 թվականի սահմաններին, ինչպես շարունակում է պահանջել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, անհնար է՝ թեկուզ միայն այն պատճառով, որ մարդիկ, ում Զելենսկին «արարածներ» է համարում, ապրում են այդ տարածքներում», - ասել է նա։
Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հրապարակայնորեն կոչ է արել Ուկրաինայի ղեկավարին հաշտվել տարածքային խնդրի հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ