Լոնդոնը, եթե ցանկանում է, կարող է փորձարկել ռուսական բանակի հզորությունը․ ՌԴ Պետդումա
Ռուսաստան
Ռուսաստանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Ուկրաինա բրիտանական զինվորականների ենթադրյալ ներթափանցման երթուղիներին, որպեսզի թույլ չտա նրանց հայտնվել երկրում։ Այս մասին Gazeta-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկին։
«Մենք կտրականապես դեմ ենք Ուկրաինայի տարածքում որևէ կոնտինգենտի, հատկապես Մեծ Բրիտանիայի կողմից․ սա առաջին: Երկրորդ՝ մենք պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում տվյալ զորախմբի տեղակայումը թույլ չտալու ուղղությամբ։ Այդ նպատակով հնարավոր է կանխարգելիչ հարված հասցնել Ուկրաինայի տարածքին՝ Մեծ Բրիտանիայի զորակազմի ներթափանցման հնարավոր ճանապարհներին», - նշել է պատգամավորը։
Շվիտկինն ընդգծել է, որ «Ուկրաինայում բրիտանացի զինվորականները օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի Զինված ուժերի համար, քանի որ հակամարտությունում հանդես կգան ուկրաինական բանակի կողմից»: Նա հավելել է, որ Լոնդոնը, եթե ցանկանում է, կարող է փորձարկել ռուսական բանակի հզորությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ