Կամավորները բավարար չեն ռուսական բանակին կանգնեցնելու համար․ Ուկրաինայի ԶՈւ-ի հրամանատար
Աշխարհ
Ուկրաինան մոբիլիզացնելու է 18-ամյա քաղաքացիներին, վստահ է Ուկրաինայի զինված ուժերի 93-րդ բրիգադի հրամանատար Շամիլ Կրուտկովը: Նրա խոսքերը մեջբերում է «երկրի քաղաքականություն» Telegram-ալիքը։
«Ես վստահ եմ, ցավոք, որ մենք մոբիլիզացնելու ենք 18 տարեկանից։ Սրանք իրողություններ են, որոնց հետ մենք, հնարավոր է, ստիպված լինենք առերեսվել», — ասել է ուկրաինացի զինվորականը։
Նա հավելել է, որ նման որոշումը վաղուց է հասունացել։ «Ուկրաինական հրամանատարությունը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, որոշումներ է կայացնում այն ժամանակ, երբ դա պետք էր անել դեռ երեկ», - ընդգծել է Կրուտկովը։ Կամավորներն, ըստ նրա, բավարար չեն ռուսական բանակին կանգնեցնելու համար։
