Ուկրաինան վերահսկողության գոտիների բաժանելը հակամարտության սրում կհրահրի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի՝ Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության և եվրոպական պետությունների միջև վերահսկողության գոտիների բաժանելու նախաձեռնությունը հակամարտությունը սառեցնելու տարբերակներից մեկն է և կարող է հրահրել դրա հետագա սրումը։ Այս մասին Soloviev Live հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության գերագույն դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Ուկրաինայում ռազմականացումը պահպանելը, արմատապես մտածող տարրերի ձևավորումը կոնֆլիկտի սառեցման տարբերակներից մեկն է, որը որոշ ժամանակ անց կարող է իրականացվել էսկալացիայի նոր մակարդակի միջոցով», - ասել է դիվանագետը։
