Փորձագետը բացահայտել է՝ Ուկրաինայի որ քաղաքներն են ցանկանում գրավել Ֆրանսիան և Մեծ Բրիտանան
Վերլուծական
Արևմուտքն Ուկրաինայում խաղաղապահ զորակազմի մասին խոսքերով ծածկում է երկրի օկուպացիայի և մասնատման գաղափարները, Բրիտանիայում և Ֆրանսիայում «աչք են դրել» Լվովի, Կիևի և Օդեսայի վրա։ Այս մասին Ria Novosti-ին հայտնել է ռազմական փորձագետ Սերգեյ Գորբաչովը, փոխանցում է Gazeta-ն։
«Արևմուտքը տեղեկատվական և մարդկանց գիտակցության դաշտում խեղաթյուրել է «խաղաղապահ ուժեր» տերմինի բուն ըմբռնումը։ Խաղաղապահների դրոշի ներքո թաքնված են օկուպացիոն զորքեր մտցնելու և Ուկրաինան մասնատելու հեռահար ծրագրերը», - ընդգծել է նա։
Ինչպես նշել է Գորբաչովը, խաղաղապահներն այլ երկրների տարածքներում տեղակայվում են ՄԱԿ-ի որոշմանը համապատասխան և հակամարտության կողմերի համաձայնությամբ: Սակայն Ուկրաինայի դեպքում, ուշադրություն է հրավիրել ռազմական փորձագետը, բրիտանացիներն ու ֆրանսիացիները «աչք են դրել» Լվովի, Կիևի և Օդեսայի վրա, որոնք հեռու են մարտական շփման գծից:
