Զելենսկին հայտարարել Է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու սպառնալիքի մասին
Աշխարհ
Ռուսաստանը կանգ չի առնի Ուկրաինայում և կարող է փորձել գրավել ՆԱՏՕ-ի երկրների տարածքները և հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ, հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում։
«Եթե մենք հաստատակամություն չցուցաբերենք, Պուտինը առաջ կընթանա։ Սպառնալիքը իրական է. Պուտինի վերջնական նպատակն է վերակենդանացնել Ռուսական կայսրությունը և վերադարձնել այն տարածքները, որոնք այժմ գտնվում են ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո: Հաշվի առնելով այս ամենը՝ ես կարծում եմ, որ իրավիճակը կարող է վերաճել համաշխարհային պատերազմի», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ այդ դեպքում աշխարհում «ոչ մեկի համար անվտանգ տեղ չի լինի»։ Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինան «բարձր գին է վճարում» Ռուսաստանին զսպելու համար։
