ԱՄՆ-ն և Չինաստանը կանգնած են տնտեսական փլուզման սպառնալիքի առջև․ Washington Post
Վերլուծական
ԱՄՆ-ն և Չինաստանը կանգնած են տնտեսական փլուզման սպառնալիքի առջև՝ սկսված առևտրային պատերազմի շրջանակներում զիջումների չգնալու պատճառով, գրել է ամերիկյան The Washington Post թերթը:
«Կապերի խզման հետևանքով նրանք կարող են մնալ առանց առանցքային զսպող ուժի, ինչը հիմնարար փոփոխություններ կառաջացնի համաշխարհային տնտեսության մեջ», - հաղորդում է թերթը:
Հոդվածի հեղինակները նաև նկատել են, որ երկու երկրների հակամարտությունը հիշեցնում է բարձր խաղադրույքներով խաղ, «որտեղ հաղթողին բաժին է հասնում ամեն ինչ»:
