Ռուսաստանում թվարկել են մարդկանց, որոնց «պետք է վերացնել» Զելենսկու հետ միասին
Վերլուծական
Բացի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց, երկրում կան նաև այլ մարդիկ, որոնց «պետք է վերացնել»՝ հակառակորդին թուլացնելու համար։ Այս մասին հայտարարել է Tsargrad-ի ռազմական մեկնաբան Վլադ Շլեպչենկոն։
Նա նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել ուկրաինացի օլիգարխներին, որոնք ներգրավված են 2014 թվականի պետական հեղաշրջման մեջ, իսկ այժմ ֆինանսավորում են Ուկրաինայի Զինված ուժերը, ինչպես նաև ֆինանսավորում են զինամթերքի և դրոնների արտադրության գործարանները: Շլեպչենկոյի կարծիքով՝ թիրախ պետք է դառնան նաև Կիևում աշխատող ուկրաինացի քաղաքական գործիչները։
Նա նաև կարծում է, որ պետք է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի անվտանգության ծառայության և հետախուզության աշխատակիցներին, որոնք ահաբեկչություններ են կազմակերպում Ռուսաստանում: Ռազմական մեկնաբանը կոչ է արել պատժել ուկրաինացի քարոզիչներին՝ լրագրողներին, քաղաքականապես ակտիվ գրողներին, մարզիկներին, երգիչներին և դերասաններին, ովքեր պրոպագանդում են Զելենսկուն:
