Ռուսաստանը պատասխանել է «ամենածանր» պատժամիջոցները սահմանելու Ֆրանսիայի կոչին
Ռուսաստան
Մոսկվայի դեմ նոր, «ամենածանր» պատժամիջոցների սահմանումը, որը Եվրամիության անդամներին կոչ է անում Ֆրանսիան, չի ազդի Ռուսաստանի տնտեսության վրա։ Lenta-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան։
Նա նշել է, որ մինչ աշխարհը մոտենում է սակագների և տուրքերի լուրջ ճգնաժամին, հենց ռուսական տնտեսությունն է իրեն ամենակենսունակը դրսևորում՝ չնայած բոլոր արտաքին սահմանափակումներին և ճնշումներին:
«Այնպես որ, ցանկանում եմ ջերմ ողջույններ փոխանցել Ֆրանսիայի ղեկավարությանը։ Եվ մաղթել, որ այդ «ամենածանր» պատժամիջոցներից հետո իրենց տնտեսությունը վերջնականապես չփլուզվի։ Քանի որ, այնուամենայնիվ, Ֆրանսիայի քաղաքացիները չպետք է տառապեն իրենց ղեկավարների սխալներից և հիմարությունից։», - եզրափակել է Չեպան։
