Սիրիայի հակամարտությունը միջէթնիկական բնույթ է ստացել. ՄԱԿ
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի փարձագետների հանձնաժողովը կարծում է, որ Սիրիայում ծայր առած հակամարտությունը միջէթնիկական բախումների բնույթ է ստացել. գրում է Rueters-ը՝ վկայակոչելով հինգշաբթի օրը հանձնաժողովի հրապարակած զեկույցը:
«Սիրիայի կառավարական զորքերի և հակակառավարական ընդդիմադիր զինված խմբավորումների միջև ընթացող մարտերի արդեն 2-րդ տարվա ընթացքում սիրիական հակամարտության բնույթը փոխվել է, այն դարձել է բացահայտ միջէթնիկական: Զգալով մոտալուտ վտանգը՝ կրոնական և ազգային փոքրամասնություններն ակտիվորեն միանում են հակամարտող կողմերից որևէ մեկին՝ դրանով իսկ ավելի խորացնելով միջէթնիկական տարանջատվածությունը»,-ասված է հանձնաժողովի հրապարակած զեկույցի մեջ:
Ըստ զեկույցի հեղինակների՝ ընդդիմության շարքերում կռվող օտարերկրյա գրոհայինների մեծ մասը Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ժամանած սուննիներ են: Մյուս կողմից լիբանանյան շիական «Հիզբոլլահ» կուսակցությունը հաստատել է իշխող նախագահ Ասադի զորքերի շարքերում իր գրոհայինների ակտիվ մասնակցությունը: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Ասադին իր աջակցությունն է հայտնում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապան կորպուսը: Զեկույցը հավելել է, որ երկու կողմերի գործողություններն էլ խախտում են միջազգային իրավունքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ