Մոսկվան ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները, ինչը չի կարելի ասել Ուկրաինայի մասին․ Նարիշկին
Ռուսաստան
Մոսկվան ամբողջությամբ կատարում է էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումների մորատորիումի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա չի կարելի ասել ուկրաինական բանակի մասին: Գրեթե ամեն օր հարձակումներ են իրականացվում ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա»,- հավելել է Նարիշկինը:
