Մոսկվան հիանալի հասկանում է՝ ինչ տեսք ունի ԱՄՆ-ի հետ գործարքը, որը դեպի ծուղակ է տանում․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի և ևս մեկ ծուղակի տարբերությունը, որը երկիրը կհանգեցնի կախվածության, գրում է Коммерсантъ-ը:
Նախարարի խոսքով՝ այսօր, երբ Մոսկվային նորմալ գործարքներ են առաջարկում, դա «լավ իմաստով» է ընկալվում։
«Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ տեսք ունի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք մերժել, և ինչ տեսք ունի գործարքը, որը կարող է մեզ մեկ այլ ծուղակի մեջ գցել», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
