Թուրքիայի ՊՆ նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին
Արտաքին Քաղաքական
Թուրքիայի ՊՆ նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին՝ կոչ արելով «ուշքի գալ»։ Նրա խոսքերն են մեջբերում APA-ն։
Նա նշել է, որ «միասնական հայրենիք» շարժման շնորհիվ հաղթանակ է տարվել Արցախում։
«Շուշիում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանը պետք է գիտակցի և ընդունի իրականությունը, և օր առաջ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի մոտ ապագայում և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Սա է մեր նպատակը։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դրանով ոչնչի հասնել չի կարելի» - եզրափակել է պաշտոնյան։
