Նախագահի թեկնածու Ջոն Հանթսմանը հրաժարվել է նախագահական հետագա ընտրապայքարից
ԱՄՆ
Յուտա նահանգի նախկին նահանգապետ և Չինաստանում ԱՄՆ–ի նախկին դեսպան Ջոն Հանթսմանը՝ ով պայքարում է հանրապետականներից ԱՄՆ–ի նախագահի թեկնածության համար, հրաժարավել է հետագա ընտրապայքարից։ Այս մասին հաղորդում է «The Washington Post» պարբերականը։
Ակնկալվում է, որ Հանթսմանն իր աջակցությունը կհայտնի նախագահի մյուս հանրապետական թեկնածուներից՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռումնիին։
Հանթսմանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ թեկնածուն իր հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարելու է այսօր Հարավային Կարոլինայում անցկացվելիք փրայմերիզների ժամանակ։
Ավելի վաղ Ջոն Հանթսմանը խոստովանել էր, որ իր շանսերը շատ քիչ են Հարավային Կարոլինայում տեղի ունենալիք փրայմերիզներում հաղթելու համար։
Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Հանթսմանի վարկանիշը չի գերազանցում 1–2%–ը։
Հունվարի 10–ին Նյու Հեմփշիրում կայացած փրայմերիզների ընթացքում Հանթսմանը ստացել էր 17% ձայն։ Իսկ Միթ Ռոմնին եղել էր առաջատարը և ստացել էր 39% ձայն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)