Աշխարհը Ռուսաստանին ընկալում է՝ որպես ավանդական արժեքների պահապան․ Լավրով
Ռուսաստան
Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են նայում Ռուսաստանին՝ որպես ավանդական արժեքների պահապանի և պաշտպանի, ուստի անհրաժեշտ է պայմաններ ստեղծել այն երկրների քաղաքացիների համար, որտեղ ագրեսիվ կերպով դրսևորվում է ապակառուցողական վերաբերմունք՝ տեղափոխվելու Ռուսաստանի Դաշնություն: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմնական նպատակն է ստեղծել թափանցիկ, հասկանալի և հարմար պայմաններ՝ մեր երկիր տեղափոխվելու և այն երկրների քաղաքացիներին հարմարեցնելու համար, որտեղ ագրեսիվ կերպով պարտադրվում են վարքագծի և կյանքի անբնական մոդելներ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ այլ երկրների նման քաղաքականությունը վնասում է մարդկանց բարոյական առողջությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ