ԱՄՆ-ի դաշնակիցը հրաժարվել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել
Աշխարհ
Իսրայելը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, քանի որ երկրում բացակայում է նման մեխանիզմը։ Այս մասին Lenta-ին հայտնել է Ռուսաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Սիմոնա Գալպերինը։
«Հստակ և ուղիղ կպատասխանեմ. Իսրայելում այլ պետությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմ պարզապես չկա», - նշել է նա: Դիվանագետի խոսքով, Ռուսաստանի և Իսրայելի ղեկավարությունը բաց և վստահելի երկխոսություն է վարում։ «Երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը, ինչպես նաև մարդկային ճակատագրերը», - հավելել է նա։
ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Հալպերինը խոսել է նաև ռուս-իսրայելական հարաբերություններում առկա դժվարությունների մասին: Երկրների միջև հակասություններից մեկը մնում է մերձավորարևելյան օրակարգը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը