Չինաստանը պատրաստվում է մերձենալ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդներից մեկի հետ․ FT
Վերլուծական
ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի շրջանակներում Չինաստանի իշխանությունները դաշնակիցներ են փնտրում Եվրոպայում և պատվիրակություններ են ուղարկում ԵՄ երկրներ, իսկ արտադրողներն ակտիվացրել են գնորդների որոնումը տարածաշրջանում: Այս մասին ասվում է Financial Times-ի նյութում։
Պարբերականը մեջբերել է չինական ակադեմիայի ավագ գիտաշխատող Չժան Յանշենի մեկնաբանությունը, որը հայտարարել Է ՉԺՀ-ի և ԵՄ-ի՝ «ամեն ինչ նորից սկսելու անհրաժեշտության մասին»: Չինաստանի և Եվրոպայի հարաբերությունները բարդանում են քաղաքական տարաձայնություններով, կառուցվածքային առևտրային անհավասարակշռությամբ և եվրոպական ընկերությունների սահմանափակ մուտքով չինական շուկա, այնպես որ Պեկինը շատ բան ունի առաջարկելու Եվրամիության երկրներին՝ որպես զիջումներ:
Համագործակցության ավելացման առաջին նշաններից մեկը Չինաստանի և Իսպանիայի համաձայնագիրն է, որը ստորագրվել է Պեկինում՝ Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի և Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի ներկայությամբ: Այն նախատեսում է փոխգործակցություն առևտրատնտեսական, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ