Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի հետ պայմանագիր կնքելու համար «օրինական» պահանջներ․ Բայրամով
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանն ու Սլովենիան Բաքվում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը։
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին Բաքվում բանակցություններից հետո իր սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հարցի վրա, որի տեքստը համաձայնեցվել է այս տարվա մարտին։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի հետ վերջնական հաշտության պայմանագիր կնքելու համար «օրինական» պահանջներ՝ «այդ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»։ Սլովենացի նախարարը տեղեկացվել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին, ասել է Բայրամովը և նշել «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և երկրի մյուս տարածքների միջև ուղիղ տրանսպորտային կապերի ապահովման կարևորությունը»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան